Welcome to the ILEA Alumni Portal

Welcome to the website of the ILEA Global Network (IGN) Alumni Portal. The Alumni Portal is a resource for ILEA alumni to connect with the network of 70,000 ILEA graduates and access current resources for law enforcement professionals.

If you do not remember your password to log into the Alumni Portal, you can reset your password in the ILEA համաշխարհային ցանց application.

Para restablecer su contraseña, por favor visite el IGN

Vous pouvez réinitialiser le mot de passe en visitant IGN.

หากท่านต้องการตั้งรหัสผ่านใหม่ ขอให้เข้าไปที่เว็บไซต์ IGN.

Para redefinir a sua palavra-passe, visite o IGN..

Forgot your username or don't have an account yet? Click here to contact us.


ILEA-ի շրջանավարտների համաշխարհային պորտալ. Վարքի կանոններ

ILEA-ի շրջանավարտների համաշխարհային պորտալ. Վարքի կանոններ 

ILEA-ի շրջանավարտների համաշխարհային պորտալը մի հարթակ է, որտեղ վիրտուալ ուսուցման և ցանցային շփումների ապահով միջավայրում խթանվում են պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը և հարգանքը: Հարթակ այցելող բոլոր մասնակիցներն իրավունք ունեն ապահով լինելու և իրենց անվտանգ զգալու ցանկացած պահի: 

Շրջանավարտների պորտալի կայքէջ այցելելիս, քննարկմանը մասնակցելիս, պատմություններ և լավագույն փորձի փոխանակում կատարելիս ձեր դրսևորած վարքագիծն ուղղակիորեն անդրադարձնում է ձեր, ձեր կազմակերպության, ձեր գերատեսչության և ձեր երկրի դիմագիծը: Հետևաբար, ձեզ վրա է ընկած այնպիսի վարք դրսևորելու պատասխանատվությունը, որ բարձրացնեք ձեր և բոլոր նրանց վարկանիշը, ում ներկայացնում եք դուք։ Ակնկալում ենք, որ, իբրև  ILEA-ի շրջանավարտ, ILEA-ի շրջանավարտների համաշխարհային պորտալ այցելելիս կպահպանեք բարեվարքության կանոնները և զերծ կմնաք վարքի հետևյալ դրսևորումներից։ 

  • Խարդախում կամ ILEA Պատվո կանոնների խախտում, 
  • Առանց թույլտվության ուրիշի մտավոր սեփականության յուրացում կամ գործածություն, 
  • Մյուս շրջանավարտների, ուսուցանողների, անձնակազմի կամ Պորտալի որևէ այլ անդամի նկատմամբ անհարգալից, ըմբոստ կամ կռվազան վերաբերմունք, 
  • Այնպիսի վարքի մեջ ներգրավվում, որը վնասում է բարեվարքությանն ու կարգապահությանը կամ բնույթով այնպիսին է, որ վարկաբեկում է ILEA-ին, 
  • ILEA տեղեկատվական տեխնոլոգիաների ռեսուրսների ոչ պատշաճ կամ չարտոնված օգտագործում, 
  • Հարթակի մասնակիցները չպետք է հրապարակային այնպիսի հայտարարություններ անեն, որոնք սպառնում կամ բռնություն են սադրում որևէ խմբի կամ անհատի նկատմամբ, որն առանձնանում է իր ռասայով, սեռով, գույնով, կրոնով, ազգային ծագմամբ կամ սեռական կողմնորոշմամբ: 

 

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 

Վարքի կանոնների որևէ խախտում և/կամ իրավապահ մարմինների պաշտոնյաներին անհարիր վարվելակերպի դրսևորում կարող է հանգեցնել Շրջանավարտների պորտալից ձեր անհապաղ հեռացման։