ILEA-ի շրջանավարտների համաշխարհային պորտալ. Վարքի կանոններ
ILEA-ի շրջանավարտների համաշխարհային պորտալ. Վարքի կանոններ
ILEA-ի շրջանավարտների համաշխարհային պորտալը մի հարթակ է, որտեղ վիրտուալ ուսուցման և ցանցային շփումների ապահով միջավայրում խթանվում են պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը և հարգանքը: Հարթակ այցելող բոլոր մասնակիցներն իրավունք ունեն ապահով լինելու և իրենց անվտանգ զգալու ցանկացած պահի:
Շրջանավարտների պորտալի կայքէջ այցելելիս, քննարկմանը մասնակցելիս, պատմություններ և լավագույն փորձի փոխանակում կատարելիս ձեր դրսևորած վարքագիծն ուղղակիորեն անդրադարձնում է ձեր, ձեր կազմակերպության, ձեր գերատեսչության և ձեր երկրի դիմագիծը: Հետևաբար, ձեզ վրա է ընկած այնպիսի վարք դրսևորելու պատասխանատվությունը, որ բարձրացնեք ձեր և բոլոր նրանց վարկանիշը, ում ներկայացնում եք դուք։ Ակնկալում ենք, որ, իբրև ILEA-ի շրջանավարտ, ILEA-ի շրջանավարտների համաշխարհային պորտալ այցելելիս կպահպանեք բարեվարքության կանոնները և զերծ կմնաք վարքի հետևյալ դրսևորումներից։
- Խարդախում կամ ILEA-ի Պատվո կանոնների խախտում,
- Առանց թույլտվության ուրիշի մտավոր սեփականության յուրացում կամ գործածություն,
- Մյուս շրջանավարտների, ուսուցանողների, անձնակազմի կամ Պորտալի որևէ այլ անդամի նկատմամբ անհարգալից, ըմբոստ կամ կռվազան վերաբերմունք,
- Այնպիսի վարքի մեջ ներգրավվում, որը վնասում է բարեվարքությանն ու կարգապահությանը կամ բնույթով այնպիսին է, որ վարկաբեկում է ILEA-ին,
- ILEA-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ռեսուրսների ոչ պատշաճ կամ չարտոնված օգտագործում,
- Հարթակի մասնակիցները չպետք է հրապարակային այնպիսի հայտարարություններ անեն, որոնք սպառնում կամ բռնություն են սադրում որևէ խմբի կամ անհատի նկատմամբ, որն առանձնանում է իր ռասայով, սեռով, գույնով, կրոնով, ազգային ծագմամբ կամ սեռական կողմնորոշմամբ:
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Վարքի կանոնների որևէ խախտում և/կամ իրավապահ մարմինների պաշտոնյաներին անհարիր վարվելակերպի դրսևորում կարող է հանգեցնել Շրջանավարտների պորտալից ձեր անհապաղ հեռացման։